Բողոքի ակցիա Սիդնեյ քաղաքում (տեսանյութ)

Արդեն մի քանի օր է, ինչ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերը բողոքի ակցիաներ են անցկացնում՝ քաղաքակիրթ աշխարհից պահանջելով ճանաչել Արցախի անկախությունն ու գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանաթուրքական ահաբեկչությունը դադարեցնելու համար։

Հոկտեմբերի 19-ին հայ համայնքի ներկայացուցիչները վաղ առավոտյան՝ 8։30, այցելելով եկեղեցի ու ստանալով հոգևոր առաջնորդի օրհնությունը, իրենց բողոքի ձայնն են բարձրացրել  Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում՝ 1800 մեքենաներով փակելով Հարբուր կամուրջը, դրանով իսկ գրավելով լրատվամիջոցների ուշադրությունը տեղի ունցեող իրադարձությունների հանդեպ։

#Artsakstrong #Haghteluenq #Recognise Artsakh