Ալիևը հրաժարվել է ԼՂ թեմայով հարցազրույցից

Գերմանական BILD պարբերականի գլխավոր խմբագիր Փոլ Ռոնժեյմերն իր թվիթերյան էջում հայտնել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, սկզբում համաձայնելով ԼՂ հակամարտության թեմայով հարցազրույց տալ հեղինակավոր լրատվամիջոցին, այժմ հրաժարվել է։

«Ադրբեջանի նախագահը համաձայնել էր Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց տալ BILD-ին, իսկ հիմա հանկարծակի հրաժարվում է դրանից։ Ի՞նչ հարցերից եք վախենում, պարո՛ն նախագահ»,- գրել է Ռոնժեյմերը և տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետն ու նախագահն արդեն իսկ հարցազրույցներ տվել են պարբերականին։