Լավրովը Մնացականյանի և Բայրամովի հետ քննարկել է հրադադարի հարցը

Հոկտեմբերի 20-ին և 21-ին Մոսկվայում տեղի են ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հրատապ հարցեր: