Ի՞նչ դեր ունի Իրանը արցախյան պատերազմում (տեսանյութ)

LIVEnws.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Գոհար Իսկանդարյանը։

Փորձագետները՝ ոչ միայն հայ, այլև միջազգային, արդեն փաստել են, որ արցախյան պատերազմն իրականում շատ ավելի ընդգրկուն է և միտված է տարածաշրջանում անկայունություն սերմանելուն և տարածաշրջանի խոշոր խաղացողներին այդ պատերազմում ներգրավելուն, սահմանային փոփոխություններից զատ՝ նաև գլխավոր դերակատարներին փոխելուն։ Այս համատեքստում Իրանն ի՞նչ դիրքորոշում ունի մեզ համար հայրենական դարձած պատերազմում։

Այսօր Իրանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները սկսեցին հակաօդային պաշտպանության լայնածավալ զորավարժություններ՝ «Velayat Sky-99- ի պահապանները» ծածկագրով, որոնք ընդգրկելու են երկրի տարածքի կեսից ավելին:
Սրանք պլանավորա՞ծ զորավարժություններ են, թե ուժի ցուցադրում է հստակ հասցեատերերին։

Իսրայելը, Մեծ Բրիտանիան իրենց շահերն ունեն այս պատերազմում, և նրանց թիրախը հենց Իրանն է, Իրանի Իալամական Հանրապետությունում այս առումով ինչպիսի՞ արձագանքներ կան։

Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը տարածաշրջանի երկրներին հակաահաբեկչական կոալիցիա ձևավորելու կոչեր են անում, բայց պետությունները դեռ չեն շտապում այդ ուղղությամբ գործուն քայլեր իրականացնելու։

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից սահմանված զենքի էմբարգոն կիրակի օրն ավարտվեց, և Իրանը հայտարարեց, որ ինքն արդեն կարող է ցանկացած պետության զենք վաճառել,  բայց ԱՄՆ-ից ուղերձ եկավ, որ սանկցիաներ կկիրառվեն այն պետությունների հանդեպ, որոնք Իրանից զենք կգնեն կամ կվաճառեն Իրանին։ Մինչդեռ ՌԴ-ն Իրանի հետ իրանական օդուժի զարգացման համաձայնագիր ընդունելու մասին հայտարարեցին։

Մանրամասները՝ տեսանյութում