Թուրքիան Արցախում կորցրել է 300-ից ավելի զինծառայող. «Ռեալիստ»

Թուրքական բանակը Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմում կորցրել է ավելի քան 300 զինծառայող։ Այդ մասին հայտնում է ռուսաստանյան «Ռեալիստ» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Ամբողջ պատերազմի ընթացքում Բաքվից Թուրքիա է ուղարկվել  4 տրանսպորտային օդանավ՝ զոհված թուրք զինծառայողների մարմիններով։ Ամենահամեստ հաշվարկներով, խոսքը 300-ից ավելի զինծառայողի մասին է։ Մահացածները էլիտար զորամիավորումների սպաներ են, որոնք երկար տարիներ պատրաստվել են այդ պատերազմին։ Հետաքրքիր է, որ թուրքական հատուկ նշանակության զորքերի շատ սպաներ տիրապետում են հայերեն և ռուսերեն լեզուների։ Թուրքական օդուժը պարբերաբար աջակցում է իր զինվորականներին՝ հարվածներ հասցնելով Արցախի ՊԲ դիրքերին»,- ասել է «Ռեալիստի» աղբյուրը։

Ըստ պարբերականի՝ թուրքերը կռվում են ադրբեջանցիների համազգեստներով, սակայն նրանց հեշտ է իդենտիֆիկացնել փաստաթղթերով և բջջային հեռախոսներով։

Նշենք, որ արդեն երկու անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը շարունակում է լայնածավալ մարտական գործողությունները Արցախի դեմ, իրականացրել է դիվերսիոն գործողություններ, հրթիռակոծել խաղաղ բնակավայրեր Հայաստանում և Արցախում, այդ թվում մշակութային օջախներ, դպրոցներ, հիվանդանոցնաև քաղաքացիական հիվանդանոց։