Հայաստանում նախօրեին հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, ապաքինվել է 526 քաղաքացի

Հայաստանում հոկտեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1234 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 66 694-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 1101 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել։ Հոկտեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 318 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1419-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 526 է, ընդհանուր առողջացածներինը՝ 48 734, փաստացի բուժվողներինը՝ 16 541: Մեկ օրում արվել է 2893 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 352 764 թեստ:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ բուժառուները եղել են 54 (տղամարդ), 67 (տղամարդ), 52 (կին), 58 (տղամարդ), 49 (կին), 83 (կին), 82 (տղամարդ), 58 (տղամարդ), 70 (կին) և 49 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։