ՊԲ–ի կողմից խոցված ԱԹՍ-ի տեսանյութից երևում է, որ հայկական կողմն առնվազն մեկ «Բայրաքտար» է խոցել (տեսանյութ)

Երեկ արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում ծավալված մարտերի արդյունքում ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են թշնամական 5 անօդաչու թռչող սարք:

Razm.info-ը՝  ՊԲ կողմից խոցված ԱԹՍ-ի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել․

«Արցախի ՊԲ-ը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում են խոցված ադրբեջանական ԱԹՍ-ներ: Կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա, որից կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել:

Նշենք նաև, որ այս օպտիկայով զինված են նաև թուրքական արտադրության մեկ այլ` Anka ԱԹՍ-ները, այսինքն չի կարելի բացառել նաև դրա խոցումը, թեպետ Ադրբեջանի զինված ուժերում դրանց առկայության մասին տեղեկություն որևէ բաց աղբյուրում մինչ այս չի հանդիպել: