«Կովկասյան թաթարների» նյարդերը սկսում են տեղի տալ

Արցախում պատերազմի շուրջ իրավիճակը փոփոխվում է կալիդոսկոպիկ արագությամբ: Արդեն հայտնի է, որ Հայաստանը Ռուսաստանի և Իրանի համապատասխան մարմիններին է հանձնել ապացույցներ այն մասին, որ Թուրքիան Սիրիայից բերած ահաբեկիչների է օգտագործում հայերի դեմ: Եկեք ավելացնենք մեզնից. հիմնականում դրանք տեղացի (սիրիացի) թուրքեր են, այսպես կոչված, թյուրքամաններ: Չնայած կան արաբներ, քրդեր, թյուրքական էթնիկ խմբերի ներկայացուցիչներ տարբեր երկրներից: Բայց հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ մի շատ կարևոր իրադարձություն. ՀՀ ՊՆ Պաշտպանության քաղաքականության և միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լևոն Այվազյանը հանդիպեց Երևանում Իրանի ռազմական կցորդ, գնդապետ Բախման Սադեհնին և քննարկեց իրավիճակը Արցախի պատերազմական գոտում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունից, իրանական կողմը կրկին տեղեկացվել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունները Իրանի սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտության մասին:

Այվազյանը նշեց, որ չնայած հայկական կողմի բազմաթիվ նախազգուշացումներին, «կովկասյան թաթարների» զորքերը շարունակում են ուժեր կուտակել և ակտիվ գործողություններ իրականացնել Իսլամական Հանրապետության հյուսիսային սահմանի երկայնքով: «Արցախի Պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ եթե նշված տարածքում իրավիճակը մնա անփոփոխ, ապա հայկական ուժերը իրավունք կվերապահեն այս տարածքում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերին հասցնել ավերիչ հարվածներ, և հետևանքների ողջ պատասխանատվությունը կկրի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասված է Հայաստանի ՊՆ հաղորդագրության մեջ: Իմանալով Իրանի դիվանագիտական ​​կորպուսի որոշ «սովորություններ»՝ կարող ենք փաստել, որ կասկած չկա, որ գնդապետ Սադեհինն արդեն զեկուցել է Իրանի բանակի և ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամանատարությանը՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած զրույցի արդյունքի մասին:

Հետաքրքիր է, որ նախօրեին՝ հոկտեմբերի 15-ին, Իրանի ԱԳՆ-ը պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզոդան երեկոյան իր հատուկ հայտարարության մեջ դատապարտեց պատերազմական գոտուց իր երկրի սահմանամերձ շրջաններին մի քանի հրթիռային հարված հասցնելը: Իրանի ԱԳՆ-ը նշել է, որ նման միջադեպերի կրկնությունն անընդունելի է, և Թեհրանը ստիպված կլինի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները իր տարածքը պաշտպանելու համար: «Ցավոք, հոկտեմբերի 15-ին ամբողջ օրվա ընթացքում այս հարցի վերաբերյալ ահազանգող լուրեր ստացվեցին, ինչը միանգամայն անընդունելի է»,- ասել է Խաթիբզոդան: Միևնույն ժամանակ, նա հերքել է իրանական սահմանապահ զորքերի պատասխան գործողությունների վերաբերյալ «որոշ լուրեր»՝ շեշտելով, որ «սահմանամերձ շրջաններում բնակվող Իրանի քաղաքացիների անվտանգության և խաղաղության պահպանումը մեր զինված ուժերի կարմիր գիծն է, և գնդակոծությունների կրկնվելու  դեպքում Իրանի Իսլամական Հանրապետությունն անտարբեր չի մնա» … Ով ինչպես ուզում է, կարող է մեկնաբանել պրն. Խաթիբզոդայի խոսքերը, բայց նրա հայտարարության մեջ մենք տեսնում ենք հենց այդ «լուրերի» հաստատումը, որ իրանական սահմանապահները և ԻՀՊԿ-ն «ինչ-որ բան» են պատասխանել «կովկասյան թաթարներին», քանի որ «Իրանի քաղաքացիների անվտանգության և խաղաղության պահպանումը՝ զինված ուժերի կարմիր գիծն է»:

Հետաքրքիր է նաև, որ Հայաստանի և Իրանի միջև նկատելի մերձեցում «ռազմական հողի վրա» տեղի է ունենում  այն ֆոնին, որ՝ «Ապշերոնյան խանությունը» հարաբերությունները ճշտում է… ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, չնայած Պոմպեոն, անկեղծ ասած, կարծես թե նույնիսկ հակահայկական հայտարարություն արեց: Պոմպեոյի խոսքերի էությունը պարզունակ է. հայեր, ԱՄՆ-ը ձեզ չի օգնի, բայց դուք շարունակեք պայքարել, չնայած «ԱՄՆ-ը տեսնում է, որ Թուրքիան օգնում է Ադրբեջանին»: Կարող ենք կրկնել. Միացյալ Նահանգները (ինչպես նաև Իսրայելը) պետք է միայն խոսակցություն սկսի Անկարայի հետ`ակնարկելով Թուրքիային՝ արտաքին պարտքը վերադարձնելու մասին, և թուրքերն անմիջապես կչորանան, «կկորցնեն իրենց սիրտը» և «ավելի համեստ» կդառնան: Բայց նույնիսկ Պոմպեոյի նման հայտարարությանը, «Բաքվի հանրապետության» ԱԳՆ-ը պատասխանեց գրգռված մեկնաբանությամբ. նրանք ասում են, որ, իբր, Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքերը «չեն համապատասխանում այս հակամարտության վերաբերյալ ԱՄՆ կառավարության բազմաթիվ պաշտոնական հայտարարություններին», «չեն համապատասխանում ԱՄՆ կարգավիճակին որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը»: Մենք հստակ տեսնում ենք. անտեսանելի ինչ-որ պատճառով Բաքուն ակնհայտորեն նյարդայնացած է: Կարծում ենք, որ պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի կողմից իրանական և ռուսական հատուկ ծառայություններին տվյալների փոխանցումը՝ մեր տարածաշրջան Թուրքիայի կողմից բերված ահաբեկիչների վերաբերյալ:

Բաքուն իրոք վախենալու պատճառ ունի անխուսափելի պատժից: Իզուր չէ, որ հոկտեմբերի 16-ին Իրանի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարը երկրի հյուսիս-արևմուտքում (սա՝ «կովկասյան թաթարների», Արցախի և Հայաստանի հետ Իրանի սահմանների խաչմերուկն է), բրիգադային գեներալ Աբբաս Ազիմին ասաց, որ Իրանը ուշադիր հետևում է իր հյուսիս-արևմտյան սահմանների մոտակայքում իրադարձությունների զարգացմանը, քանի որ «Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են փոխհրաձգություն վարել Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի շուրջ: Իրանի զինված ուժերը լիովին պատրաստված են և ուշադիր հետևում են բոլոր շարժերը սահմանների մոտ, քանի որ երկու պատերազմող կողմերի միջև պատերազմի մեղմացման ոչ մի նշան դեռ չկա»,- Թավրիզ քաղաքում լրագրողներին ասաց գեներալ Ազիմին, հաղորդում է Tasnim News-ը: Ընդգծելով, որ հյուսիս-արևմուտքում երկրի սահմանների երկայնքով պահպանվում է լիակատար անվտանգություն, նա նախազգուշացրեց. «Բանակը, ԻՀՊԿ-ը և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանային ծառայությունը պատրաստ են վճռական պատասխան տալ երկրի սահմաններին սպառնացող նույնիսկ չնչին սպառնալիքին»: Այնպես որ, Լևոն Այվազյանի և իրանցի գնդապետ Բախման Սադեխինի բանակցությունները տեղի ունեցան շատ ժամանակին, պատեհ պահին: 

Սերգեյ Շաքարյանց