ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունն ԱԳԵԾ խոսնակի՝ այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ հայտարարությանը

▪ Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։

▪ Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում և ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել և կորուստներ է պատճառել Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը և ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։

▪ Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությաունը սնում է ատելությամբ և հայատյացությամբ, ինչի դաժան դրսևորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի և սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։

▪ Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդավորված կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները և կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որևէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։

▪ Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ և միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագրոծություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, և անտեսել է Արցախի ժողովրդի առջև ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները և Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը։

▪ Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի և կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային սովորութային իրավունքի խախտումները։

 

MFA Spokesperson Statement in response to the statement by the EEAS Spokesperson on the so-called “strikes on the city of Ganja”

▪ On 17 October, the European External Action Service published a statement of its Spokesperson on the so-called “strikes on the city of Ganja.”

▪ For three weeks now, Azerbaijan has been violently shelling the cities and villages of Artsakh (Nagorno Karabakh), including its capital Stepanakert, deliberately targeting civilian population and civilian infrastructures, killing dozens of peaceful citizens and forcing them to leave their homeland. In addition to this, Azerbaijan has already targeted and inflicted casualties on the civilian population and infrastructures in the territory of the Republic of Armenia. The current large-scale aggression was preceded by Azerbaijani provocative disinformation and smearing campaigns, just like the most recent one, the so-called “Armenian strikes on Ganja.”

▪ For decades, Azerbaijan has been infusing its population with hatred and Armenophobia, the gravest expression of which can be found in the footages of humiliating, torturing and subsequent brutal killings of Artsakhi prisoners of war, proudly showcased in Azerbaijani social media.

▪ While disseminating unfounded allegations, Azerbaijan continues to refuse to maintain ceasefires mediated by the leaders of the OSCE Minsk Group Co-Chairing countries and categorically rejects any possibility of ceasefire verification mechanisms in order to continue the war.

▪ The European Union has, to date, failed to clearly and explicitly react to these ultimate manifestations of war crimes committed by Azerbaijan with direct involvement of Turkey including through transfer of foreign terrorist fighters from Syria and Libya, and disregarded the existential threat and grave violations of the right to life of Artsakhi people, as well as the severe humanitarian crisis evolving in Artsakh.

▪ Armenia deplores this one-sided, biased and selective statement, which gives Azerbaijan “clearance” to continue breaching with impunity the international law, including the international humanitarian law and international customary law.