Կապիտան Ռոման Ադամյանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի․ Շուշան Ստեփանյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կապիտան Ռոման Ադամյանն ակտիվորեն մասնակցել է հարավային և հարավ-արևելյան ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին, ոչնչացրել թշնամական կենդանի ուժ, նպաստել ստորաբաժանումների կոլեկտիվ հաջողություններին: Ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Կապիտան Ադամյանը քառօրյա պատերազմի ժամանակ ցուցաբերած հերոսության համար պարգևատրվել էր ՀՀ «Մարտական խաչ»  երկրորդ աստիճանի շքանշանով:

Հերոսի մասին արխիվային նյութը կարդացեք հղումով` http://www.hayzinvor.am/44546.html»