Մարդա մեկին ասեք, որ Հայոց բանակին զինողը հայ ժողովուրդն է. Արծրուն Հովհաննիսյան

«Մարդա մեկին ասեք, որ Հայոց բանակին զինողը հայ ժողովուրդն է»,-այսպիսի գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ ըստ էության պատասխանելով ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Նշենք, որ Ալիևը այսօր հերթական անգամ խոսել է հայկական կողմի սպառազինության մասին:

«Հարց է առաջանում. որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են նրանք գնում այդ զենքն ու տեխնիկան: Ո՞վ է նրանց զինում: Երբեմն մեզ ներկայացնում են մեղադրանքներ, թե մենք զինվում ենք, և դա կարող է սրել իրավիճակը, տանել այն անընդունելի ուղղությամբ:

Իսկ երբ Հայաստանն է զինվո՞ւմ: Նույնիսկ այսօր մաքսանենգ սխեմաներով նրանց մատակարարում են զենք և տեխնիկա, ընդ որում՝ շատ վտանգավոր, մեծ կործանարար ուժ ունեցող տեխնիկա: Ուստի մենք ցանկանում ենք ստանալ այս հարցերի պատասխանները, և ես համոզված եմ, որ կստանանք»,- ասել է Ալիևը: