Ռուսաստանն արգելել է թուրքական նռան և մանդարինի ներկրումը

Ռուսաստանն արգելել է 68,87 տ մանդարինի և 21,808 տ նռան ներկրումը Թուրքիայից Տուապսե և Նովոռոսիյսկ ծովային նավահանգիստներ:

Տուապսե և Նովոռոսիյսկ ծովային նավահանգիստներում Թուրքիայից բերված նռան երկու խմբաքանակի մանդարինի մի քանի խմբաքանակների նռան ստուգումների ժամանակ «Ռոսսելխոզնադզոր»-ի հարավային միջտարածաշրջանային տնօրինության մասնագետները հայտնաբերել են կենդանի վիճակում կարանտինային օբյեկտ՝ միջերկրածովյան մրգերի ճանճ (Ceratitis capitata (Wied.)):

Նռան խմբաքանակի ընդհանուր քաշը 21,808 տոննա է, մանադարինը՝ 68,87 տ:  Բեռների ներմուծումը Ռուսաստանի Դաշնության տարածք արգելված է։ Նշվում է, որ ապրանքը պետք է վաճառվեր Մոսկվայում, Կրասնոդարում և Նովոռոսիյսկում: