Նամակներ հայ մանուկներից․ Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մանուկներից ստացած նամակներից մեկը։

«Իմ հայ զինվորին. Նարեկ Ե.

Չար թշնամին նորից հարձակվել է մեր հայրենիքի վրա: Իմ քա՛ջ զինվոր, դու հերոսաբար պաշտպանում ես մեր թանկ հայրենիքը: Դու անվախ ես, արի ու ոչ մեկը չի կարող քեզ հաղթել:

Քո սերը անսահման է մեր հայրենիքի հանդեպ: Ես ամեն օր աղոթում եմ քեզ համար, որ դու անփորձանք ու հաղթանակած  տուն վերադառնաս: Հպարտ եմ քեզանով և ուզում եմ նմանվել քեզ»: