Շեյխ Իմրան Հուսեյնը իսլամական աշխարհին կոչ է արել աջակցել Հայաստանին՝ Ադրբեջանի դեմ պատերազմում (տեսանյութ)

Իսլամի հետևորդ, գիտնական, փիլիսոփա, շեյխ Իմրան Հուսեյնը կոչ է անում բոլոր մուսուլմաններին՝ աջակցել արդար կողմին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմում: «Որոշել է պետք՝ ով է ճնշողը, և ով է ճնշվում այս պատերազմում»: Այս հարցին շեյխ Իմրանը հստակ պատասխան է տալիս:

Հայտնի փիլիսոփան կոչ է անում մուսուլմանական աշխարհին հայերի կողքին կանգնել և պատժել աթեիստ Ալիևին` նրա կառավարությանն անվանելով անաստված:

Վերջում փիլիսոփան նշում է, որ հայերը շատ են տառապել. ինքն այժմ կարդում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիրք։