Ղարաբաղի հողին տիրանալն ԻԼԻՊ-ի ավազակների ուժերից վեր է. ռուս պատգամավորը` Ստեփանակերտում

Ռուս պատգամավոր Վիտալի Միլոնովը Ստեփանակերտում է: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Այսօր մենք հանդիպել ենք Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Վլադիմիրովիչ Հարությունյանին: Այս դժվար օրերին մեր սրտերը մեր եղբայրների հետ են, Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հակամարտության զինված լուծումը անընդունելի է: Մենք մեծ հույս ունենք, որ Արցախի խաղաղ երկինքը հուսալիորեն պաշտպանված կլինի ագրեսիայից և ոչ մի թուրքական ԱԹՍ այլևս կյանքեր չի խլի: Ղարաբաղի հողին տիրանալն  ԻԼԻՊ-ի ավազակների ուժերից վեր է»,- գրել է նա: