12-ից 220 վոլտ ստանալու սարքեր։ Այսօր 300 հատ արդեն պատրաստ է․ Արծրուն Հովհաննիսյան

«12-ից 220 վոլտ ստանալու սարքեր։ Այսօր 300 հատ արդեն պատրաստ է։

Tiran Hakobyan

Hakob Hakobyan

Grigor Ter-Ghazaryan

հպարտ եմ ձեզանով»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ «Ֆեյսբուքի» օգտատեր Արսեն Բազիկյանը հայտարարություն էր գրել, որ UPS սարքեր են հավաքում. «Հարգելի «Ֆեյսբուքի» իմ ընկերներ և իրենց ընկերներ,

Ովքեր ունեն շարքից դուրս եկած UPS ներ, խնդրում եմ հնարավորինս շուտ դրանք բերել մեր Ընկերության գրասենյակ` Վաղարշյան 12/11 հասցեով` Ակցեռնի հարևանությամբ:

Դուք դրանով մեծ օգուտ կտաք առաջնագծում գտնվող մեր բոլոր զինվորներին, մեր խելացի մասնագետների միջոցով դրանք դառնում են շատ օգտակար բան` սահմանին պետքական!

Ձեզ տեսնեմ»,- կոչ էր արել օգտատերը: