Իգոր Կորոտչենկոն Իլհամ Ալիևից 3 մլն դոլար կաշառք է ստացել՝ ռուսական լրատվամիջոցներում հակահայկական և պրոադրբեջանական քարոզ անելու համար․ Գառնիկ Իսագուլյան

«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը ֆեյսբուքյան իր էջում  գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․

«Այս անբարոյականի զավակ, միասեռական, իբր ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն, ըստ ռուսական հավաստի տեղեկությունների, վերջերս 3 միլիոն դոլար կաշառք է ստացել անձամբ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից՝ ռուսական լրատվամիջոցներում հակահայկական և պրոադրբեջանական քարոզ անելու համար։ Մեր հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների ուշադրությունն եմ հրավիրում այս հանգամանքի վրա և խնդրում այդ ամենը փոխանցել նաև ռուսական հատուկ ծառայություններին։

Ստորև տեղադրում եմ այդ ստոր արարածի կենսագրական որոշ մանրամասներ՝ հենց ռուսական աղբյուրների կողմից»։