Ադրբեջանն ընկել է Էրդողանի թակարդը, որտեղից նրան դուրս պրծնել չի հաջողվելու, ինչը նշանակում է, որ շուտով «Ադրբեջան» պետություն քարտեզի վրա կարող է չլինել

Ռուսաստանն ու Թուրքիան պայքարում են Ադրբեջանի համար՝ Ռուսաստանն իր կորցրած դիրքերը վերականգնելու, Թուրքիան՝ իր վիլայեթը դարձնելու և արդեն հաստատված լիակատար ազդեցությունը խորացնելու համար:

Ադրբեջանն այլևս ինքնիշխան պետություն չէ, սա փաստ է, որն ի գիտություն է ընդունվել աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների կողմից:

Ռուսաստանն առայժմ ջանքեր է գործադրում Ադրբեջանին կորցրած ինքնիշխանությունը վերականգնելու և իր ազդեցության տակ վերադարձնելու համար, իսկ Թուրքիան բոլոր հասանելի միջոցներով արգելափակում է այդ ջանքերը:

Ադրբեջանն ընկել է Էրդողանի թակարդը, որտեղից նրան դուրս պրծնել, իմ կարծիքով, չի հաջողվելու, ինչը նշանակում է, որ շուտով «Ադրբեջան» պետություն քարտեզի վրա կարող է չլինել, քանի որ Հարավային կովկասում ահաբեկիչներով լցված թուրքական վիլայեթ ոչ Ռուսաստանը, ոչ Իրանը հանդուրժել չեն պատրաստվում:

Ադրբեջանն այս իրավիճակից հարաբերականորեն անվնաս դուրս գալու ելքը մեկն է. ընդունել Լավրովի առաջարկությունը և համաձայնվել ՀԱՊԿ-ի խաղաղապահներ տեղակայելու  Ռուսաստանի առաջարկությանը: Կարծում եմ, որ Ադրբեջանը դա անել չի կարող, քանի որ դա հակասում է բրիտանական մեծ աշխարհաքաղաքական շահերին և Թուրքիայի տարածաշրջանային նկրտումներին:

Իմ կարծիքով, Հայաստանը ցուցաբերեց ավելորդ շտապողականություն՝ հրապարակավ մերժելով Լավրովի առաջարկը զուտ այն պատճառով, որ այն միևնույնն է մերժվելու էր Ալիևի կողմից: Այս իրավիճակում ապակառուցողական դիրքում պետք է հայտնվի ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱԴՐԲԵՋԱՆԸ: Մերժելու հնարավորություն ու առիթ Հայաստանը հաստատ կունենար:

Խաղադրույքները շատ բարձր են, շատ ավելի բարձր, քան մենք կարող ենք պատկերացնել, հետևաբար մեզ հիմա պետք է ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խոհեմություն, խուսափել ավելորդ հուզականությունից, չպիտակավորել ու չթիրախավորել մեր ռազմավարական դաշնակիցներ Ռուսաստանին և Իրանին:

ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ, ԱՎԵԼԻ ԼԱՎ, ՔԱՆ ՄԵՆՔ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆԵԼ:

#ՀԱՂԹԵԼ_ԵՆՔ

Արթուր Ղազինյանի ֆեյսբուքյան էջից

Ռուսաստանն ու Թուրքիան պայքարում են Ադրբեջանի համար՝ Ռուսաստանն իր կորցրած դիրքերը վերականգնելու, Թուրքիան՝ իր վիլայեթը…

Опубликовано Artur Ghazinyan Четверг, 15 октября 2020 г.