ԱՄՆ ավելի քան 100 կոնգրեսականներ բարձրաձայնում են Արցախի և ՀՀ-ի դեմ հարձակումների մասին

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 100 անդամներ պահանջել են Լեռնային Ղարաբաղում դադարեցնել ագրեսիան` կոչ անելով պատժել Էրդողանի և Ալիևի ռեժիմներին՝ պատերազմական հանցագործությունների համար:

Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

ԱՄՆ-ի կոնկրետ գործողությունների պահանջով ավելի քան 750 հազար նամակ է ուղարկվել է Սպիտակ տուն, Պետդեպարտամենտի և Կոնգրեսի գրասենյակներ:  ANCA-ն օրենսդիրներին ուղղված կոչեր է անում՝ դատապարտման հայտարարությունները դարձնելու կոնկրետ օրենսդրական գործողություններ և պատժամիջոցներ կիրառելու Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ, որոնք շարունակում են իրենց հարձակումները:

Կոնգրեսականների ջանքերը ներառում են հայտարարությունները, որոնք ԱՄՆ ֆինանսների նախարարությանը հորդորում են Ալիևի և Էրդողանի ռեժիմների նկատմամբ կիրառել Գլոբալ Մացնիցկու ակտով նախատեսված պատժամիջոցները, կոնգրեսականների նամակները, որոնցով նրանք պահանջում են դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունը Ադրբեջանին, աջակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևին (1165 բանաձև):

«Հաջորդ հնարավորության դեպքում Ներկայացուցիչների պալատը պետք է ընդունի 1165 բանաձևը՝ հզոր հաղորդագրություն ուղարկելով ոչ միայն Անկարային և Բաքվին, այլ նաև Սպիտակ տանն ու ֆինանսների նախարարությանը, որ ԱՄՆ անգործությունն արդեն չափազանց շատ անմեղ կյանքեր է արժեցել»,- ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: