Պատերազմը ներխուժում է ձեր կյանք, և այստեղ դու սկսում ես հասկանալ, որ անտարբերությունը ամենավատ պատիժն է. Վալերի Տոլստով

Կոմպոզիտոր, ֆլեյտահար և երգեհոնահար Վալերի Տոլստովը ֆեյսբուքյան իր էջում գրում է . «Պատերազմը ներխուժում է ձեր կյանք, և այստեղ դու սկսում ես հասկանալ, որ անտարբերությունը ամենավատ պատիժն է: Մարդուն տրվել է կարեկցանք, որ մարդ դառնա:

Ձեր անձնական կարեկցանքը ոչ ոքի չի փրկի և չի դադարեցնի պատերազմը: Բայց դա կփրկի նրան, ով կարեկից է: Բոլոր մյուսները ոչինչ են: Ինչ էլ որ անեք, ով էլ որ լինեք, ձեր կյանքն անիմաստ է առանց կարեկցանքի, և դուք ոչինչ եք»:

Ապա անվանի կոմպոզիտորը դրել է հեշթեգեր  #կհաղթենք

#ArmeniaAgainstTerrorism, կից հրապարակելով լուսանկարներ