ԱՀ ՊՆ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ ԱՀ ՊՆ, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում․

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Այսօր իմ հրամանագրով Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Փա՛ռք ու պատիվ մեր բանակին»: