Ինչո՞վ է զբաղված Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը

Ընկերներ,

Այն ինչ կգրեմ՝ գուցե երկրորդական թվա, բայց կարծում եմ՝ ամենևին երկրորդական չէ։

Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը այցելել է գյանջա և մի լալահառաչ թվիթ արել՝ քաղաքացիական անձանց չթիրախավորելու մասին (հղումը՝ ստորև)։

Հիմա՝ հարցեր։ Իսկ ինչո՞վ է զբաղված Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպը։ Ինչու՞ չի այցելել Ստեփանակերտ, Շուշի, Մարտունի, կամ գոնե Վարդենիս։ Արդյո՞ք նա տեղեկացնում է ՄԱԿ-ի վերաբերելի կառույցներին՝ Արցախում և ՀՀ-ում քաղաքացիական բնակչության, քաղաքացիական օբյեկտների, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին, ադրբեջանի մյուս ռազմական հանցագործությունների մասին։

Կարծում եմ՝ Շոմբի Շարպի վարքագիծն անընդունելի է, և այդ ֆունկցիոներն անձամբ պետք է գիտակցի, որ մենք նկատում ենք նրա անգործությունը և ի խորոց սրտի պարսավում այդ կեղծավորությունը, կողմնակալությունը և անսկզբունքայնությունը։

Ուստի Թվիթերում ես սկսում եմ պարսավանքի արշավ՝ հետևյալ մոտիվով. @ShombiSharp Of @UNArmenia, where are your tweets from Stepanakert, Martakert, Martuni and Vardenis? Why do you remain blind? Why are you biased? Մտածում եմ նաև #UNeglectReality ու #DontBeBlind հեշթեգների մասին։

ԼՐԱՑՈՒՄ.

https://twitter.com/rubenme…/status/1316471214408445952…

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից

Ընկերներ,Այն ինչ կգրեմ՝ գուցե երկրորդական թվա, բայց կարծում եմ ամենևին երկրորդական չէ։Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական…

Опубликовано Ruben Melikyan Среда, 14 октября 2020 г.