Գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու շնորհվել է Ազգային հերոսի կոչում

Հանրապետության նախագահին միջնորդություն եմ ներկայացրել N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հետմահու Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Գնդապետ Ասատրյանը զոհվել է երկու օր առաջ՝ հայրենիքը թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիայից պաշտպանելիս»,-գրել է վարչապետը: