Արցախյան հերոսամարտի աշխարհաքաղաքական նշանակությունը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է գրող, հրապարակախոս Սպարտակ Ղարաբաղցյանը, որի հետ խոսեցինք Արցախյան պատերազմի աշխարհաքաղաքական նպատակների՝ Կովկասում Ռուսաստանի ուժը, ազդեցությունը թուլացնելու, Իրանի հյուսիսային սահմանները խոցելի դարձնելու, Ռուսաստանի դերը տարածաշրջանում նվազեցնելու մասին։

Խոսեցինք նաև Իսրայելի դիրքորոշման մասին։ Հիշեցնենք, որ Իսրայելի բարձր դատարանը մերժել է ադրբեջանին զենք վաճառելու արգելքի մասին խնդրագիրը, քանի որ կարծում է, թե չկան բավարար ապացույցներ, որ այդ զենքն օգտագործվել է Հայաստանի դեմ ռազմական հանցագործությունների համար։ Դատավորի որոշմամբ՝ լավագույն դեպքում ապացույցները մատնանշում են, որ իսրայելական զենքը վաճառվել է ադրբեջանին, ինչը չի կարող նշանակել, թե այն չի պահվում պահեստում կամ օգտագործվում է պաշտպանական նպատակներով։ Սպարտակ Ղարաբաղցյանն ասաց, որ եթե մենք Իսրայելի հետ խոսեինք իրենց լեզվով, ապա այսօր այլ իրավիճակ կլիներ։ Հրեայի հետ պետք է ճիշտ դիվանագիտական աշխատանք իրականացնել, ինչպես որ ադրբեջանն է արել։ Բայց մյուս կողմից էլ Իսրայելն այս պատերազմում իր շահն ունի՝ ընդդեմ Իրանի։

Ռուսաստանը դիվանագիտության հարթակից Արցախյան պատերազմի կարգավորման խնդիրը տեղափոխեց այլ հարթակ և ըստ էության արտգործնախարար Լավրովից հարցի քննարկումն ու լուծումն անցավ Ռուսաստանի ՊՆ բանակի գեներալ, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգույին, որը բանակցություններ է վարում Արցախում կայունացումը վերականգնելու ուղղությամբ։

Արցախի Հանրապետության ճանաչումը օրախնդի՞ր է, արդյոք Հայաստանից պետք է սկսել գործընթացը։ Հաղորդման հյուրը հիշեցրեց, որ ՀՅԴ-ի իրականացրած աշխատանքի շնորհիվ տարիներ առաջ աշխարհի որոշ երկրներ պատրաստ էին ընդունելու Արցախի Հանրապետությունը, բայց գործընթացը չշարունակվեց։

Մանրամասները՝ տեսանյութում