Ֆրանսիացի պատգամավորը խորհրդարան կներկայացնի Արցախի անկախությունը ճանաչող բանաձև

Թվիթերյան միկրոբլոգում հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին:

«Որպես պատգամավոր՝ շարունակում եմ իմ նախաձեռնությունը: Վաղը խորհրդարանին կհանձնեմ մի բանաձև, որն առաջինն եմ ստորագրել, ինձ հետ նաև այլ պատգամավորներ են ստորագրել:

Քվեարկության դրվող բանաձևի համաձայն՝ Ֆրանսիայի Ազգային ժողովը ճանաչելու է Արցախի անկախությունը, և հայերի՝ իրենց հողի վրա ապրելու իրավունքը»:

Նշենք, որ Արցախի Հանրապետությունը ճանաչելու և խաղաղություն հաստատելու պահանջով Ֆրանսիայի հայ համայնքը ևս բազմամարդ ցույց է արել երկրում: