Ո՞րն է Թուրքիայի նպատակը տարածաշրջանում

Համաթյուրքականության գաղափարախոսությամբ թելադրված՝ էրդողանյան վարչակարգի արտաքին քաղաքականությունը հետապնդում է հետևյալ  նպատակները.

▶Թուրքիայի անվերապահ աջակցությունը Ադրբեջանին նպատակ ունի վերջինս դարձնել թուրքական պրովինցիա «Մեկ ազգ, մեկ պետություն» կոնտեքստով։

▶Թուրքիայի գերիշխանությունը հաստատել կամ մեծացնել ազդեցությունն Անդրկովկասում՝ այստեղից դուրս մղելով Ռուսաստանին։

▶հնարավորության դեպքում՝ թափանցել Միջին Ասիա, Հյուսիսային Կովկաս, Վոլգյան շրջան, Սիբիր ու Ղրիմ։

▶հեռահար ծրագրերում նպատակ ունի ապակայունացնել իրավիճակը իրանական Ադրբեջանում , որտեղ ապրում է շուրջ 9 միլիոն ազերի։

▶Կախվածության մեջ գցել Վրաստանին։ Հաշվի առնելով վերջին տասնամյակում թուրք-վրաց-ադրբեջանական եռակողմ դաշնագրերը և Վրաստանի որպես տարանցիկ երկրի կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից։

▶Ազդեցության գոտիներ ավելացնել Միջին Ասիայում մասնավորապես Ղրղզստանում  և Թուրքմենստանում՝ նպատակ ունենալով իրար հետ համախմբել կոնֆլիկտներ ունեցող  թյուրքալեզու երկրներին։

▶Փորձել հարաբերություններ ստեղծել Չինաստանի հետ ՝ մաս դառնալով Մեկ գոտի  մեկ ճանապարհ ծրագրին։

Ահա թե ինչու է մեր հայրենական պատերազմը պատերազմ տարածաշրջանային կայունության և տարածաշրջանի ժողովուրդների ապրելու իրավունքի։ Մենք պետք է կարողանանք հնարավորինս շատ դաշնակիցներ գտնել տարածաշրջանում։

Ի գործ!

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Ո՞ՐՆ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆՊԱՏԱԿԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄՀամաթյուրքականության գաղափարախոսությամբ թելադրված էրդողանյան վարչակարգի արտաքին…

Опубликовано Վահե Էնֆիաջյան / Vahe Enfiajyan Вторник, 13 октября 2020 г.