Կոնստանտին Զատուլինը՝ Լեռնային Ղարաբաղի ճանաչման խնդիրների մասին

Անձամբ ես վաղուց եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը, և սա է պատճառներից մեկը, որ ինձ արգելում են մուտք գործել Ադրբեջան: Իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պետական ​​մակարդակով ճանաչելու հարցը, ըստ իս, դժվար թե լուծվի ռազմական գործողությունների ընթացքում:

Ժամանակին Հայաստանի իշխանությունները խոստանում էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա: Լեռնային Ղարաբաղի ճանաչումը Հայաստանի ներքին գործն է: Բայց ես խորհուրդ չէի տա այս քայլին գնալ ներկա պահին, քանի որ դա միայն կխթանի լարվածությունը և լրացուցիչ պատճառներ կստեղծի Ադրբեջանի և Թուրքիայի համար, ինչը, անկասկած, արդարացում կդառնա նրանց նոր դիվանագիտական ​​և ոչ միայն դիվանագիտական ​​ գործողությունների հիմնավորման համար:

Ինչ վերաբերում է այլ երկրների կողմից ԼՂՀ ճանաչմանը, այստեղ շատ բան պայմանավորված է տվյալ պետությունների հետ Հայաստանի հարաբերություններից: Պատրա՞ստ են առանց Հայաստանի կողմից ճանաչման ճանաչել Արցախը, թե ոչ: Ի՞նչ կտա այդ ճանաչումը ռազմական գործողությունների ներկայիս իրավիճակում, եթե այն ճանաչող երկիրը հեռու է տարածաշրջանից և հնարավորություն չունի իսկապես օգնելու հայկական կողմին:

Մի խոսքով, ես շատ զուսպ եմ վերաբերվում Արցախի Հանրապետության անհապաղ ճանաչման գաղափարին: Հնարավոր է և, հավանաբար, անհրաժեշտ է խոսել այդ մասին, ձգտել դրան՝ փնտրելով արդարություն: Բայց այս պայքարում հաջողությունը կարող է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման արդյունքում»:

Կոնստանտին Զատուլին

«Լազարյան ակումբի» հիմնադիր, Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր