ՄԻՊ-ը այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ և տեսակցել Գագիկ Ծառուկյանին. բարձրաձայնված անօրինականությունների կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին․ Երեմ Սարգսյան

ՀՀ ԱԱԾ-ում քննվող քրեական գործով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող ակնհայտ անօրինականությունների վերաբերյալ նրա պաշտպանական խումբը տեղեկացրել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին։

Մարդու իրավունքների պաշտպանը այցելել է ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ և տեսակցել Գագիկ Ծառուկյանին, որից հետո բարձրաձայնված անօրինականությունների կապակցությամբ գրավոր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի օրենքով դատախազությանը վերապահված իրավասության շրջանակում քննարկման առարկա դարձվեն գրության մեջ ներկայացված բոլոր հանգամանքները, այդ թվում՝ ընտրված խափանման միջոցի հիմնավորվածության հարցը։

ՀՀ գլխավոր դատախազությունից դեռևս պատասխան չի ստացվել։