Ադրբեջանը քրեական գործ է հարուցել ԼՂ այցելած ռուս լրագրող Սեմյոն Պեգովի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուս զինթղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի նկատմամբ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Լրագրողին մեղադրում են Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու համար։

Ինչպես հաղորդում է աղբյուրը, Ադրբեջանում Պեգովի դեմ քրեական գործ են հարուցել «ահաբեկչության հրապարակային կոչեր», «պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր» և «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:

Նշենք, որ Սեմյոն Պեգովն արցախյան հակամարտության սրման առաջին իսկ օրրեից ակտիվ լուսաբանում է հակամարտության գոտում ծավալվող ռազմական գործողությունները: