«Վերելք»․ Կարո՞ղ էինք կանխել պատերազմը (տեսանյութ)

Պատերազմ հրահրելով մեր դեմ, թշնամին նաև նպաստեց ազգային զարթոնքին։ Մեր զինվորներն առաջնագծում քաջաբար կռվում են ոսոխի դեմ, թիկունքում մարդիկ լծված են Արցախին օգնություն հասցնելու գործին, Սփյուռքը ցույցեր է անում աշխարհում մեկ։ Մյուս կողմից, պատերազմը հարկադրում է վերլուծել, վեր հանել մեր թերացումները և պարզել մեզ հզորացման տանող անհրաժեշտ քայլերը։

Հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը ներկայացնում է հրապարակայնորեն հնչած մի շարք նման առաջարկներ, որոնք ժամանակին իրականացնելու դեպքում հնարավոր կլիներ զսպել թշնամու ցանկությունները և կանխել պատերազմը։ Այդ քայլերն անհրաժեշտ է իրականացնել հիմա։

Մանրամասները՝ տեսանյութում