Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ժամանակ զոհվել են ԱԻՆ ՃԿՊԱ ևս երկու սան

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու և հայրենիքի սահմանների պաշտպանությունն ապահովելու գործում իրենց կյանքն են նվիրել Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ևս երկու սան՝ Գոռ Ղարաջյանը եւ Գևորգ Մուրադյանը։ Այս մասին տեղեկացրել է ԱԻՆ-ը:

Գոռը սովորում էր բակալավրի կրթական ծրագրի «Ճգնաժամային կառավարում» մասնագիտության հեռակա բաժնում, Գևորգը միջին մասնագիտական կրթական ծրագրի 2016-2019 թթ. շրջանավարտ էր։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված հերոսների ընտանիքներին, հարազատներին ու ընկերներին:

Տղաների սխրանքն անմահ է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Չնայած հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածության, թշնամին շարունակում է ինտենսիվ մարտերը, նաև հրթիռակոծելով բնակավայրերը: