Արցախի նախագահի մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է: Այս մասին նախագահը գրել է ֆեյսբուքյան իր էջում, հայցելով բոլորի ներողամտութոյւնը:

«Հարգելի ՛ հայրենակիցներ

Կրկին հայցելով բոլորիդ ներողամտությունը՝ տեղեկացնեմ, որ, տեխնիկական մի շարք պատճառներով պայմանավորված, իմ այսօր՝ ժամը 17:00-ին նախատեսված մամուլի ասուլիսը կրկին հետաձգվում է մինչև օրվա վերջ:

Ստույգ ժամի մասին լրացուցիչ տեղյակ կպահեմ:

Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,- գրել է Արայիկ Հարությունյանը։