Ստեփանակերտում սակրավորները վնասազերծում են դեռևս չպայթած զինամթերքը. պայթյուն լսելու դեպքում՝ խուճապի չմատնվել

Վերջին օրերի հրթիռակոծությունից հետո, մայրաքաղաքում կան դեռևս չպայթած զենք-զինամթերքներ: Այս մասին հայտարարություն է տարածվել Արցախի տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջում:

«ԱՀ ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերն իրականացնում են վնասազերծման աշխատանքներ:

Պայթյուն լսելու դեպքում՝ խնդրում ենք խուճապի չմատնվել»,- ասված է հայտարարության մեջ: