Եվրոպան և Իրանը՝ ընդդեմ ահաբեկիչների և ալիևյան ռեժիմի

Հետաքրքիր է. Է՞լ ինչ է պատրաստ անել Իլհամ Ալիևը Ռեջեփ Թայիփ Էրդողանին «հաճոյանալու» համար: Մեր ֆանտազիան ակնհայտորեն բավարար չէ այս հարցի պատասխանն առաջարկելու համար: Բայց ահա հետևանքը. Հունաստանը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին, հոկտեմբերի 7-ին հաղորդել է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով Հունաստանի ԱԳՆ-ին: Պաշտոնական Աթենքը այդ քայլին է դիմել՝ «Ադրբեջանի կառավարության անհիմն ու վիրավորական հայտարարությունների պատճառով»: «Այս հայտարարություններում ադրբեջանական կողմը պնդում է, որ պաշտոնական Աթենքը հանդուրժում է զինյալների ներկայությունը իր տարածքում»,- փոխանցում է գործակալությունը Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարությունը: Նշվում է, որ բացի դեսպանին հետ կանչելուց, հունական կողմը բողոքի պաշտոնական նոտա է հղել Ադրբեջանին:

«Ադրբեջանի կառավարության լիովին անհիմն և սադրիչ հայտարարություններից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած բախումների շրջանակներում Հունաստանի՝ ահաբեկչական գործողությունների նկատմամբ ենթադրյալ հանդուրժողականության, ահաբեկիչների հավաքագրելու և կիբերհարձակումների փորձերի մասին, Արտաքին գործերի նախարարությունը խիստ բողոք է հայտնել Ադրբեջանի դեսպանին: Դեմարշը շարունակելով՝ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Նիկողայոս Պիպերիգոսը կանչվել է Աթենք՝ արտգործնախարար Նիկոս Դենդիասի որոշման վերաբերյալ խորհրդակցությունների համար»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ի վերջո, ամեն ինչ պարզ է, այնպես չէ՞, Հայաստանի քաղաքացիներ: Տեղեկություն ստանալուց հետո այն մասին, որ Թուրքիան Մերձավոր Արևելքից Արցախ է տեղափոխել ահաբեկիչների, Հունաստանում, ինչպես և շատ այլ երկրներում, տեղի են ունենում հակաթուրքական ցույցեր և այլ բողոքներ: Մարդիկ պահանջում են պատժել ահաբեկիչների հովանավորներին: Եվ ահա, Ալիևը, ակնհայտորեն ցանկանալով հաճոյանալ Էրդողանին, պաշտոնական մակարդակով մեղադրում է Հունաստանին: Ինչո՞ւմ, այ Իլհամ: Արդյո՞ք նրա համար, որ հույները, ինչպես և հայերը, պատմական հիշողության հետ խնդիր չունեն, և հույները շատ լավ հիշում են, որ «լավ թուրքը՝ մեռած թուրքն է»: Հիմարություն, ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալի որդի, որը, ընդ որում, համակարգում էր «քրդական հարցը» Խորհրդային Միության գաղտնի ծառայություններում: Միևնույն է, նման ստրկամտությամբ Ալիևը և մյուս Ալիևները չեն «մաքրվելու» Անկարայի առաջ. ո՞վ կարող է «ջնջել» Հեյդար Ալիևի հետքերը «քրդական հարցի» մշակումների էջերում: Ոչ ոք, նույնիսկ Ալլահը…

Հունաստանը «կովկասյան թաթարների» ֆաշիստական ​​ռեժիմի միակ «գլխացավանքը» չէ: Դժվար է կատարել այն պայմանները, որոնք Ադրբեջանը առաջ է քաշում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար: Այդ մասին հոկտեմբերի 7-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը, խոսելով Եվրախորհրդարանի պատգամավորների հետ, հաղորդում է EurActiv պորտալը: «Ինձ շատ է անհանգստացնում նաև այն, ինչ ասվել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ իմ զրույցի ընթացքում (Ջեյհուն Բայրամովի): Նա ինձ ասաց, որ մարտերը կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չի համաձայնի Ղարաբաղից զորքերի դուրսբերման որոշակի ժամանակացույցի: Բանակցությունների վերսկսման այս պայմանը շատ բարդ է, և ամեն օր իրավիճակը վատթարանում է»,- շեշտել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը: Միևնույն ժամանակ, Բորելը նշել է, որ իրեն խիստ անհանգստացնում է այն հարցը, թե ինչպես է «Թուրքիան ամբողջությամբ աջակցում Բաքվին»: «Բաքվի հանրապետությունը» խնդիրներ ունի նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրների հետ: Ինչպես հայտնի է, Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարները, հետևելով իրենց պետությունների ղեկավարներին, «կովկասյան թաթարներին» կոչ են արել անհապաղ դադարեցնել ագրեսիան և անվերապահորեն, առանց նախապայմանների, վերադառնալ բանակցությունների սեղանին: Դրանով և առաջնորդվել է Բորելը, երբ Բաքվում հանդիպումներից հետո խոսել է եվրախորհրդարանականների հետ այն մասին, որ «կովկասյան թաթարների» առաջադրած նախնական պայմաններն այժմ բոլորովին «բարդ» են և «դժվար իրագործելի»:

Միգուցե Ալիևի համար իմաստ ունի՞ խոր ուսումնասիրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի նախազգուշացումները, որոնք նաև հնչել են հոկտեմբերի 7-ին: Եթե ​​նա չի հավատում Ռուսաստանին, Եվրոպային, Միացյալ Նահանգներին, տեսականորեն, նա պետք է հավատա իր շիա կրոնակցին: Թե՞ Ալիևը թուրք սունի է և բացի Անկարայից, ոչ ոքի չի հավատում: Այսպիսով, նախագահ Ռոհանին, ափսոսանք հայտնելով ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ, կոչ է արել դադարեցնել պատերազմը, քանի որ «խնդիրները կրակով և արյունով չեն կարող լուծվել», հաղորդում է Իրանի պետական ​​IRNA գործակալությունը: «Եվ պատերազմը, և օկուպացիան անընդունելի են մեզ համար: Մենք անհամբեր սպասում ենք տարածաշրջանում կայունության վերականգնմանը,- ասել է Ռոհանին:- Միևնույն ժամանակ, Թեհրանը թույլ չի տա կոնկրետ տարրերին՝ տարածաշրջան տեղափոխել ահաբեկիչների, որոնց հետ մենք երկար տարիներ պայքարել ենք Սիրիայում, տարբեր պատրվակներով՝ մեր սահմանապահ կետերին: Նրանք, ովքեր փորձում են շիկացնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմը, պետք է իմանան, որ հակամարտության շարունակությունը ոչ ոքի ձեռնտու չէ: Ղարաբաղյան հակամարտությունը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի»: Մենք չենք «վախեցնելու» Ալիևին և «կովկասյան թաթարներին», սակայն կհիշեցնենք, թե ում կողմից է Իրանը կռվում Սիրիայում. նրանց կողմից, ում դեմ Թուրքիան, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ միասին, երկար տարիներ շարունակ օգտագործում է ահաբեկիչներին…

Սերգեյ Շաքարյանց