Մոսկվայում հրադադարի հաստատման պայմանավորվածություն ձեռք բերվեց։ Մի քանի դիտարկում

Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։

Մի քանի դիտարկում այնուամենայնիվ.

Ռուսաստանը ձգտում է Հարավային Կովկասում ամրագրվել  որպես ամենաազդեցիկ խաղացող։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փոփոխություն չի նախատեսվում՝ ներառյալ Թուրքիայի հնարավոր համանախագահություն։

Արցախի Հանրապետության մասնակցությունը բանակցություններին ևս նախատեսված չէ։

Նշված չէ՝ զորքերի /ադրբեջանականի մասին է այս  դեպքում/ վերադարձ սեպտեմբերի 27-ի ելման դիրքեր։

Նախատեսվում է սկսել  խաղաղ կարգավորման սուբստանտիվ բանակցություններ։ Ի՞նչ են ենթադրում դրանք և ի՞նչ է առաջարկվելու կողմերին կերևա հետագայում։

Իսկ այժմ կարևորը կրակի ամբողջական դադարեցման հասնելն է։

Խաղաղություն և հաղթանակ մեր Հայրենիքին։

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Մոսկվայում հրադադարի հաստասման պայմանավորվածություն ձեռք բերվեց։Մի քանի դիտարկում այնուամենայնիվ.Ռուսաստանը ձգտում է…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Суббота, 10 октября 2020 г.