Հայաստանում նախօրեին գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 649 նոր դեպք, առողջացել է 243 բուժառու

Հոկտեմբերի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 55736 դեպք, որոնցից 45771-ն` առողջացած, 1016-ը` մահվան ելքով:

ԱՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8646 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 322528 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 2737 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 649 նոր դեպք: Ունենք 243 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժառուները եղել են 55, 66, 67, 69, 88 և 70 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։