Ինչ-որ մեկը Հադրութը վերցրե՞լ է. ռուսական Wargonzo նախագիծի լրագրողները լուսանկար են հրապարակել Հադրութից

Ռուսական Wargonzo նախագծի լրագրողները «Թելեգրամի» ալիքում լուսանկար են հրապարակել Հադրութից՝ «Ինչ-որ մեկը Հադրութը վերցրե՞լ է» մեկնաբանությամբ:

«Ալիևը հայտարարել է, թե վերցրել է Հադրութը: Wargonzo նախագծի թիմը հենց նոր վերադարձել է այնտեղից: Քաղաքը Պաշտպանության բանակի վերահսկողության տակ է»,- նշված է նախագծի «Թելեգրամի» ալիքում:

Հադրութում իր լինելու մասին է հայտնել նաև ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: «Ես հենց հիմա Հադրութում եմ և «չգիտես ինչու» միայն հայերի եմ տեսնում»,-տեղեկացնում է Հովհաննիսյանը։

Ավելի վաղ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել էր, որ Արցախի Հադրութ քաղաքը գրավելու մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը բացարձակ սուտ է: