Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունները

Մոսկվայում մեկնարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների խորհրդակցությունները՝ հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կոչով:

Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հանդիպման օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են: