Ղրղզստանի նախագահը ընդունել է վարչապետի հրաժարականը

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը հրամանագիր է ստորագրել վարչապետ Կուբաթբեկ Բորոնովի գլխավորած կառավարության հրաժարականի մասին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:

«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սուրոնբայ Ժեենբեկովը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ ընդունվում է Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Կուբաթբեկ Բորոնովի հրաժարականը: Ղրղզստանի Հանրապետության կառավարությունը նույնպես համարվում է հրաժարական տված: Ըստ հրամանագրի՝ վարչապետը, փոխվարչապետները, կառավարության անդամները կշարունակեն կատարել պարտականությունները նախկինում զբաղեցրած պաշտոններին համապատասխան մինչև Ղրղզստանի Հանրապետության կառավարության նոր կազմի ձևավորումը»,- ասված է հայտարարության մեջ:

Ազատման հիմք է դարձել Կուբաթբեկ Բորոնովի դիմումը։