Այսօր ժողովուրդը միասնական է՝ ինչպես երբևէ, արդյո՞ք ճիշտ պահն է, և ի՞նչ մեսիջներ ենք ուղարկում (տեսանյութ)

Կառավարության նախաձեռնությամբ այսօր ԱԺ արտահերթ նիստ է հրավիրվել։

Օրակարգում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագծերն են:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը անդրադառնալով բերված օրենքների նախագծերին՝ հարց ուղղեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին. «Ընկալումը ճիշտ է, որ ռազմական դրության պայմաններում կարգապահությունը պետք է լինի շատ ավելի  խիստ, և մարդիկ պետք է լինեն ավելի կազմակերպված: Ո՞ր քայլերն են, որ ավելի են նպաստում այդ կազմակերպվածությանը և կարգապահությանը: Այս պահին, երբ բացառիկ միասնականություն է, այսօր ժողովուրդը միասնական է ինչպես երբևէ, արդյո՞ք ճիշտ պահն է, ի՞նչ մեսիջներ ենք սրանով ուղարկում, և որքանով են դրանք այսօր տեղին»:

Մանրամասները՝ տեսանյութում