Թուրքական ազգային արժույթը շարունակում է գահավիժել. լիրայի անկման նոր ռեկորդ է գրանցվել

Թուրքական լիրան շարունակում է տասն օրից ավելի ձգվող անկումը: Թուրքիայի ազգային արժույթն անկման նոր ռեկորդ է գրանցել հոկտեմբերի 8-ին:

Ըստ այդմ, մեկ դոլարն արժե 7,87 լիրա։ Այս տարի լիրան արժեզրկվել է 24 տոկոսով։ Reuters-ի փոխանցմամբ, սա պայմանավորված է Թուրքիայի շուրջ եղած աշխարհաքաղաքական լարվածությամբ։ Բացի այդ, Թուրքիայի արտարժութային պաշարները արդեն մոտ են սպառման շեմին։

Թուրքական լիրայի անկման հակառեկորդ էր գրանցվել սեպտեմբերի 29-ին:

Այդ օրը մեկ ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմում էր 7.83 թուրքական լիրա:

Թուրքական լիրայի շարունակող անկումը վերլուծաբանները բացատրում են Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Անկարայի բացահայտ ներգրավմամբ: