Ցեղասպանը նո՛ւյնն է երեկ, այսօր և հավիտյան. Արամ Ա-ն՝ Շուշիի եկեղեցու հրետակոծման մասին

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն ֆեյսբուքյան էջում հրապարակել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված լուսանկարները և կից գրառում արել. «Ցեղասպանը նո՛յնն է՝ երէկ, այսօր եւ յաւիտեան, ինչպէս նաեւ անոր նպատակը»։

Նշենք, որ ժամեր առաջ հակառակորդը հրետակոծել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խոստացել է, որ եկեղեցին վերականգնվելու է:

«Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին ևս թիրախ դարձավ ահաբեկիչների կողմից:  Վանդալիզմի այս դրսևորումը դեմ է մարդկության և Աստծո օրենքներին»,-գրլ է նա:

«Ցեղասպանը նո՛յնն է՝ երէկ, այսօր եւ յաւիտեան, ինպէս նաեւ անոր նպատակը»։Արամ Ա. Կաթողիկոս

Опубликовано His Holiness Aram I Четверг, 8 октября 2020 г.