Պատերազմը թևակոխում է հաջորդ փուլ (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ժողովրդի ձայնը» նախաձեռնության հիմնադիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, հասարակական գործիչ Աշոտ Կոշկակարյանը, որի հետ խոսեցինք Արցախյան պատերազմի աշխարհաքաղաքական նշանակության մասին։ Նրա վերլուծությամբ՝ այս պատերազմն իրականում ուղղված է տարածաշրջանում Ռուսաստանի դերը չեզոքացնելուն, և իրական հրահրողները ոչ թուրքիան է, ոչ ադրբեջանը, նրանց ականջներն արդեն տեսանելի են դառնում։ Ի՞նչ փուլում է հիմա Արցախյան պատերազմը, կարելի՞ է հույս ունենալ, որ միջազգային հարթակներում դիվանագիտական ճանապարհով հնարավոր կլինի կանգնեցնել պատերազմը։

Ռուսաստանի դերն այս պատերազմում, ի՞նչ հնարավոր քայլերի կգնա Ռուսաստանը, Պուտինի երեկվա հայտարարությունը, որ իրենք ՀԱՊԿ շրջանակում կկատարեն իրենց պարտավորությունները, հակառուսական տրամադրությունները, սորոսականների վարքագիծն այսօր։

Արդյոք Հայաստանում այս պահին մենք ռմբապաստարանների խնդիրը լուծել ենք, դեռ մինչև պատերազմը այս հարցը բարձրաձայնվել է ՀՀ իշխանությունների առաջ, և պատեզարմի օրերին ավելի ակնհայտ դաևձավ, որ մենք անհրաժեշտ ռմբապաստարաններ չունենք։

Մանրամասները՝ տեսանյութում