Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ մարտի դաշտում ձեռքբերումը դիվանագիտական դաշտում արձանագրվի (տեսանյութ)

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց. «Մեր գործընկերները եվրոպական երկրներում արդեն իսկ սկսել են գործընթաց՝ պատերազմական հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու ուղղությամբ:  Դա նշանակում է՝ պատերազմական հանցագործությունների կատարման մեջ կասկածվող այն բոլոր անձինք Ադրբեջանում, որոնք դուրս կգան եվրոպական երկրներ, նրանց նկատմամբ հնարավոր է քրեական հետապնդում սկսվի հենց այդ երկրներում: Եթե դա հաջողվի, մենք կունենանք այնպիսի իրավիճակ, որ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներից շատերը հնարավորություն անգամ չեն ունենա ոտք դնել քաղաքակիրթ աշխարհի պետություններ, հուսով եմ՝ մենք դրան կհասնենք»:

Մեզ հաջողվել է միջազգային գործընկերներին հասցնել, որ Ադրբեջանը ահաբեկչական ներուժ է օգտագործում և կապված է միջազգային ահաբեկչության հետ, սա մեծ ձեռքբերում է: Այս մասին Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հայկական կողմը պետք է ամեն ինչ անի, որ մարտի դաշտում ձեռքբերումը դիվանագիտական դաշտում արձանագրվի», – նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Մանրամասները՝ տեսանյութում