Արթուր ջան, խոսքեր չունեմ ուղղակի ասելու։ Ինչերի մեջով անցար․ Աստված քո և եղբորդ հոգին լուսավորի

Արթուր ջան, խոսքեր չունեմ ուղղակի ասելու։ Ինչերի մեջով անցար։

2014-2016՝ դիվերսիոն պատերազմ։ Քանի անգամ ընկերներիդ հետ թշնամուն ջարդեցիր՝ կանխեցիր դրանց մուտքը պոստիդ տարածք։

Ապրիլյան պատերազմի սխրանքներիդ մասին չեմ խոսում՝ սպայական կոչում, Մարտական խաչ 2-րդ աստիճան։

Պատերազմից հետո որպես սպա մնացիր զինված ուժերում։ Թե ինչ բոյեր ես տվել այս օրերին, Աստված գիտի, զինակիցներդ են պատմում գործածդ լեգենդների մասին։

Աստված քո և եղբորդ հոգին լուսավորի

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

Պետք է լուծումներ գտնել Ստեփանակերտի և մյուս բնակավայրերի պարբերական հրթիռահրետանային, ավիացիոն հարվածները կանխելու…

Опубликовано Tigran Abrahamyan Среда, 7 октября 2020 г.