Ադրբեջանի ԱԳ նախարարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու համար կմեկնի Շվեյցարիայի Ժնև քաղաք. հայտնում են երկրի ԱԳՆ-ից:

Նշվում է, որ հանդիպման նպատակը բախումների դադարեցման վերաբերյալ ադրբեջանական կողմի տեսակետը լսելն ու հակառակ կողմին ներկայացնելն է: