Կոչ եմ անում ճանաչել ու հարգել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Ջորդի Սոլե

Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սոլեն կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Նա այդ մասին ասել է Եվրախորհրդարանում այսօր Արցախի նկատմամբ իրականացվող ագրեսիայի հարցով տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Ես կոչ եմ անում ճանաչել և հարգել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ինքնորոշման իրավունքի անտեսումը կարող է մեծ հակամարտությունների պատճառ դառնալ: Տարածաշրջանի բոլոր դերակատարները, հակամարտությունը սրելու փոխարեն, պետք է աշխատեն խաղաղությունը խթանելու ուղղությամբ»,- ասել է Ջորդի Սոլեն:

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանն այսօր ծավալուն քննարկում է անցկացրել Արցախի հարցով: