ԲՀԿ խմբակցությունը դիմել է ԱԺ աշխատակազմի ղեկավարին՝ իրենց այս ամսվա աշխատավարձը փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին

ՀՀ ԱԺ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի մեր խմբակցության բոլոր պատգամավորների այս ամսվա  աշխատավարձը փոխանցվի Հայաստան համահայկական հիմնադրամի՝ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» ծրագրին։

Հայաստանի և Սփյուռքի սիրելի՛ հայրենակիցներ, միայն միասնաբար՝ մեկ բռունցք դարձած մենք կարող ենք հաղթել թշնամուն և այս գործընթացում կարևոր է յուրաքանչյուրիս ներդրումը: Աստված պահապա՛ն Հայաստանի և Արցախի ժողովուրդներին և  հայոց բանակին:

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, որպեսզի մեր խմբակցության բոլոր…

Опубликовано Arman Abovyan Среда, 7 октября 2020 г.