Գտնվելով ազատության մեջ Գագիկ Ծառուկյանը վստահաբար իր ունեցած բոլոր միջոցներով կանգնելու է Արցախի կողքին, լինելու է զինվորի և հայոց բանակի կողքին

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որոշման հրապարակման ժամը և այն կհրապարակվի այսօր, ժամը 18-ին: Ես ուզում եմ հավատալ, որ դատարանն  իր մեջ կգտնի բավարար կամք արդարացի որոշում կայացնելու համար:

Մեր երկրի համար դժվարին այս իրավիճակում  առավել քան անհրաժեշտ է դրսևորել համախմբվածություն և միասնականություն: Գտնվելով ազատության մեջ՝ Գագիկ Ծառուկյանը վստահաբար իր ունեցած բոլոր միջոցներով կանգնելու է Արցախի կողքին, լինելու է զինվորի և հայոց բանակի կողքին: Մենք պետք է միասնական ու մեկ բռունցք դարձած պայքարենք մեկ ընդհանուր թշնամու դեմ: Մեր երկրի ներսում մենք թշնամիներ չունենք:

Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման վերաբերյալ որոշման հրապարակման ժամը և այն…

Опубликовано Artur Grigoryan Среда, 7 октября 2020 г.