«Պետք է անհապաղ դադարեցնել կրակը»․ Պուտինը ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձությունները «ողբերգություն» է անվանել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները «ողբերգություն» է անվանել՝ նշելով, որ մտահոգված է այդ առնչությամբ։

ՌԴ նախագահն այս մասին ասել է լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

«Սա ողբերգություն է: Մենք շատ ենք մտահոգված, քանի որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, և՛ Լեռնային Ղարաբաղն այն տարածքներն են, որտեղ մեզ համար հարազատ մարդիկ են ապրում»,-ասել է Պուտինն ի պատասխան լրագրողի՝ ԼՂ շուրջ վերջին իրադարձությունները  գնահատելու խնդրանքին:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծումը դեռևս հեռվում է, բայց պետք է անհապաղ դադարեցնել կրակը»,-հավելել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ որևէ հարց չունի իր դաշնակցային պարտավորությունների կատարման վերաբերյալ։

Տեսանյութը՝

https://youtu.be/6xzoXxMTlNw